Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դոլար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 9 անշարժ գույք,
  • 3 տրանսպորտային միջոց,
  • 1 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով,
  • 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով,
  • 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով,
  • 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

You may also like...