ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թափուր հաստիքները լրացնելու համար
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երկու թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Գրիգոր Մկրտչյանի և Արա Եղոյանի թեկնածությունները:
Ծանոթանալով թեկնածուների կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, հստակեցնելով նրանց համակարգմանը ենթակա ոլորտները՝ ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին՝ հաստատելով վերջիններիս պաշտոնավարման նպատակահարմարությունը:

