Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր ընդունել եմ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։
Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Զրուցակիցներիս հետ գոհունակությամբ ընդգծել ենք ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորություններին»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

You may also like...