Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների։

«Աֆրիկյան եղջյուրը չպետք է դառնա արտաքին ուժերի պայքարի ասպարեզ։ Թուրքիան կտրականապես դեմ է տարածաշրջանում առկա հակամարտություններին նոր հակամարտություններ ավելացնելուն։

Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրների լուծումները պետք է գտնեն երկրները իրենք։

Այս առումով ես կցանկանայի ընդգծել, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Սոմալիլենդին, ո՛չ էլ Աֆրիկյան եղջյուրին», — նշել է Էրդողանը։

You may also like...