Կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը. դեսպան Քոչարյանի հանդիպումը Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահի հետ

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ:
Այս մասին տեղեկացնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները այդ ոլորտում: Կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը և այդ առումով ներկայացվել որոշ գործնական առաջարկություններ:

 

You may also like...