Իրանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժությունները
Մեկնարկում են Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ նշելով, որ համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի կունենան Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։
Հաղորդագրությունում նշվում է, որ «այս զորավարժությունները ցույց են տալիս երկու կողմերի հանձնառությունը՝ ամրապնդելու ծովային համագործակցությունը և պահպանելու տարածաշրջանում ծովային առևտրի անվտանգությունը»։
Հարկ է նշել, որ Իրանը նախկինում հայտարարել էր Հորմուզի նեղուցում ռազմական զորավարժությունների մասին։
