Զելենսկին Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2026 թվականի փետրվարի 18-ի «Անհատական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին» որոշումը», — ասված է Զելենսկու հրամանագրի տեքստում։
Հրամանագրի հավելվածում հստակեցվում է, որ պատժամիջոցները սահմանվում են Բելառուսի նախագահի դեմ, որը ներառում է նաև Ուկրաինայի տարածք վերջինիս մուտքի արգելք:
Բելառուսի նախագահի մամուլի խոսնակն արձագանքել է այս լուրերին՝ նշելով, որ առանձնակի կարևորություն չեն տալիս Ուկրաինայի լրատվամիջոցներում հայտնված լուրերին:
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, թե Զելենսկին իր համար որդու պես է եղել, բայցհետո «վարվել է՝ ինչպես անբարոյական»։
