Հասանք տուն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հասանք տուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր։
Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում:
Մինչև մեկնարկը Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հայաստանի վարչապետը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահը։ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:
