Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների հնարավոր փոփոխությունները:

Զելենսկին և Ռյուտեն համաձայնեցրել են դիրքորոշումները դիվանագիտական աշխատանքի հիմնական հարցերի շուրջ:

Քննարկվել է նաև Ուկրաինային օգնությունը և երկրում տիրող էներգետիկ իրավիճակը:

You may also like...