Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ ՆԳ նախարարն անակնկալ այց է կատարել Երևանի հաշվառման-քննական բաժին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 23-ին անակնկալ այց է կատարել ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժին, շրջել ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։
Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։
Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրություն։

You may also like...