Համաձայնության չեկանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ. Կալաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ։

Սահմանափակող միջոցառումների ուղղությամբ աշխատանքը կշարունակվի, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունգարիան և Սլովակիան արգելափակել են նոր պատժամիջոցների փաթեթը։

Երկուշաբթի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը պատրաստ է և, ի վերջո, կհաստատվի։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս ութ անձի։

You may also like...