ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին
Փետրվարի 23-ին միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից շուրջ 7,9մլն ԱՄՆ դոլարի և 1,2մլն Եվրոյի չափով մարում է կատարվել բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով․
«Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են Ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100մլն ԱՄՆ դոլար։
ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն և հուսալի վիճակում.
Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին եւ անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ եւ ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»։
