Եթե ուկրաինական կողմը Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ համակարգը կայունացնելու համար, նման օգնություն չի տրամադրվի․ Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն հայտարարել է՝ Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին։
Սլովակիայի վարչապետը սա անվանել է «առաջին պատասխան քայլ»՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։
«Եթե ուկրաինական կողմը Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ համակարգը կայունացնելու համար, նման օգնություն չի տրամադրվի»,-նշել է նա։
Ֆիցոն զգուշացրել է, որ Սլովակիան կարող է հետագա գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ վերանայել Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցությունը, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն։
«Սլովակիան իրավունք ունի ստանալ նավթի մատակարարումներ… մենք լիովին իրավունք ունենք հետագա քայլեր ձեռնարկել»,-հավելել է նա։
