Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Հանդիպմանը սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մարտինա Շմիդտին կատարված աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

You may also like...