Սոչիի օդանավակայանում շուրջ 60 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան
Փետրվարի 23-ին Սոչիի օդանավակայանում չորս անգամ կիրառվել են օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ:
Վերջին սահմանափակումները հանվել են փետրվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:04-ին (Երևանի ժամանակով 9:04), հայտնում են «Ռոսավիացիա»-ից:
Ըստ առցանց չվացուցակի տվյալների՝ փետրվարի 24-ին Սոչիից մեկնող շուրջ 60 չվերթ ուշացել է ավելի քան երկու ժամով:
Դրանց թվում են դեպի Երևան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ստամբուլ, Դուբայ, Աբու Դաբի, Թել Ավիվ, Հուրգադա և Ռուսաստանի ու արտերկրի այլ քաղաքներ ուղղությունները:
Սոչի ժամանման համար հետաձգվել է 33 չվերթ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգից, Կազանից, Նիժնի Նովգորոդից, Հուրգադայից, Բաթումիից և Ստամբուլից:
