Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռի ընկնելու հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
Իրանի Սպահան նահանգում մրգի և բանջարեղենի մեծածախ շուկայում ուղղաթիռի ընկնելու հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել:
Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Սպահանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ զոհվել են օդաչուն և նրա օգնականը, ինչպես նաև շուկայում գտնվող երկու մարդ:
Դեպքի ճշգրիտ պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն:
Ուղղաթիռի անկումից հետո առաջացած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել արտակարգ ծառայությունների ուժերով:
