Խոջոյանն ու Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենը քննարկել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 24-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյունների գլխավորած պատվիրակությանը։

641621766_1355700809932632_5132139849508596429_n.jpg (117 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել ՀՀ մի շարք մարզերում։

Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և օրգանական ոլորտի զարգացումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ավստրիական զարգացման գործակալություն հետ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։

641609152_1355700743265972_3329565751112950979_n.jpg (100 KB)

You may also like...