«Զվարթնոց» օդանավակայանը երկու անվանակարգում ճանաչվել է ASQ Customer Experience Awards-ի մրցանակակիր
• Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
• Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)
«ASQ Customer Experience Awards-ն ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից։
Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է 39 օդանավակայան Եվրոպայից»,- նշվում է հայտարարության մեջ։

