ՀՀ ԱԳ փոխնախարարը Ալբանիայի իր գործընկերոջ հետ քննարկել է միջազգային կառույցներում երկու երկրի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Փետրվարի 24-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարներին:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի  շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության խթանման և խորհրդակցությունների ակտիվացման միջոցով:

You may also like...