Ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակ ստացողները կարող են ստանալ 55 հազար 200 դրամ կենսաթոշակ. Չախոյան

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մանրամասներ է հայտնել որոշումից՝ նշելով, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։

«Այսպիսով, ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 36 հազար դրամ+10 հազար դրամ +9,200 դրամ (20% անկանխիկի հետվճար) = 55 հազար 200 դրամ»,- գրել է Չախոյանը:

You may also like...