Իրանի նախագահը հայտարարել է ուսանող ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին
Կառավարության անդամները պետք է ներկա լինեն համալսարաններում և ամրապնդեն երկխոսության մթնոլորտը, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։
Նա վստահեցրել է, որ իշխանությունները պատրաստ են արձագանքելու համալսարաններում բողոքի ակցիաներ անցկացնող ուսանողների պահանջներին:
«Եթե ոմանք բողոքում են, կարող են հայտնել իրենց առարկությունները։
Բողոքը սոցիալական կյանքի դինամիկայի նշան է, մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և ուղղակի շփվել ուսանողների հետ»,- ասել է Փեզեշքիանը կառավարության նիստում:
«Մեր պարտականությունն է լսել ցուցարարներին և միջոցներ ձեռնարկել հարցերն ու խնդիրները լուծելու համար»,- հավելել է նախագահը։
Փեզեշքիանի հայտարարությունները հնչել են Իրանի մի շարք համալսարաններում ուսանողական բողոքի ակցիաների ակտիվացման ֆոնին:
