Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:



Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:


Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:




Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:


