Անուշ Գրիգորյանը Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին

Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ է տոնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

«Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին։

Փետրվարի 26-ին ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։

You may also like...