Քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, գործարար համայնքի ներկայացուցիչների փոխայցերի և B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

