Բահրեյնի մայրաքաղաքում բոլոր հանդիպումների ժամանակ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այն.
— մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք,
— տնտեսական ծրագիր է, որը կարող է առավելություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ավելի լայն տարածաշրջանի երկրների համար:
Հիշեցնենք՝ հանդիպումներ են կայացել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ:
Քննարկումները «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման շուրջ կրելու են շարունակական բնույթ:

You may also like...