Կարոլ Նավրոցկին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև ռшզմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:

Վերջինս ողջունել է վարչապետի այցը և կարևորել այսօր Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը:

Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, երկու երկրները կշարունակել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարևորությունը:

Վարչապետն ընդգծել է Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու առաջմղման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

You may also like...