ԱՍՀ նախարարը և Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև համատեղ իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների ընթացքին և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ամրապնդման մեխանիզմներին։
Նախարար Թորոսյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների մասին՝ մանրամասնելով ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։
Ռաֆայել Բենիտեզը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված գերակայությունների և ընթացիկ ծրագրերի ներկայացման համար՝ վերահաստատելով Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ-ում ոլորտային բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

