Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։

Այս մասին հայտնել է Reuters գործակալության պաշտոնական ներկայացուցիչը։

«Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին այլևս չի գտնվում Թեհրանում. նա տեղափոխվել է անվտանգ վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են Թեհրանի Համալսարանական և Ջոմհուրի փողոցների շրջանում հրթիռների հարվածների մասին։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։

 Իսրայելի անվտանգության հարցերով պաշտոնյան հայտարարել Էր, որ Իրանի ամբողջ իշխանությունը թիրախ է եղել, այդ թվում՝ Խամենեին։

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։

You may also like...