Արմեն Գրիգորյանն ու Լեո Դոքերթին քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այդ մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

You may also like...