Թուրքիան թույլ չի տա իր օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ. Էրդողանի վարչակազմ
Թուրքիան չի աջակցում Իրանի վրա հարձակմանը և թույլ չի տա հակամարտության մեջ օգտագործել իր օդային ու ցամաքային տարածքը՝ հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը թեման քննարկել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ:
Հաքան Ֆիդանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել է նաև Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Կատարի գործընկերների հետ:
Թուրքիայի ընդդիմությունը ևս աջակցություն է հայտնել Իրանին:
Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը նշել է, որ Իրանն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը:
