Ինչպե՞ս և ե՞րբ կընտրեն Իրանի նոր գերագույն առաջնորդին․ պարզաբանել է ԱԽ քարտուղարը

Իրանում այսօր ժամանակավոր ղեկավար խորհուրդ կհավաքվի գերագույն առաջնորդ ընտրելու համար: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Mehr-ին տված հարցազրույցում։
Խորհրդի կազմում կլինեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի աստվածաբաններից մեկը:
Ավելի վաղ իրանական հեռուստատեսությունը հայտնել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվելու մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

You may also like...