Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Միկիտա Պոտուրաևին: Այդ մասին հայտնում են ԱՆվտանգության խորհրդի գրասենյակից։
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

You may also like...