Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է. INLA

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-Իսրայելական հարձակման ժամանակ։ Նա հարձակման պահին գտնվում էր Նարմակ շրջանում։

Ահմադինեժադի մահվան մասին հայտնել է իրանական INLA լրատվական գործակալությունը։

Հաղորդվել է, որ Իրանի նախկին նախագահը մահացել է իր թիկնապահների հետ միասին։

Ահմադինեժադը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոսը։

Նրա ղեկավարությամբ մեկնարկել են էներգետիկայի ոլորտում խոշոր բարեփոխումներ, և արագացել է Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։

Փետրվարի 28-ից ի վեր Իսրայելը և ԱՄՆ-ն ռազմական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ։  ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը վնասներ և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ է դարձել։

Իրանը հակադարձել է հրթիռային հարվածներով՝ ուղղված Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:

You may also like...