Երկրում ռեժիմի փոփոխությունը բացառվում է, նոր գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառել է երկրում ռեժիմի փոփոխությունը:
Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո նոր գերագույն առաջնորդ կարող է ընտրվել երկու օրվա ընթացքում, հաղորդում է CBS-ը
«Եթե նրանց նպատակը ռեժիմի փոփոխությունն է, ապա դա անհնարին առաքելություն է: Առաջնորդի բացակայությունը կամ մահը դա չի ենթադրում:
Պետական ինստիտուտները մնում են իրենց տեղում, և սահմանադրական ընթացակարգերը գործում են:
Դուք կարող եք տեսնել նոր գերագույն առաջնորդի ընտրությունը մեկ կամ երկու օրվա ընթացքում», — ասել է Արաղչին:
Խամենեին սպանվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածների արդյունքում. նա երկիրը կառավարել է ավելի քան 36 տարի:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ գերագույն առաջնորդին սպանելով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն պատերազմ են հայտարարել ամբողջ աշխարհի մուսուլմաններին:
Արաղչին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ըմբռնումով մոտենալ Իրանի գործողություններին, քանի որ Իրանը ստիպված է պաշտպանվել. ըստ նրա՝ այդ գործողություններն ուղղված չեն կոնկրետ երկրների դեմ, այլ թիրախում միայն ամերիկյան ռազմաբազաներն են:
Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։
