Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ 6-րդ առաջարկը
ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը:
«Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի հետ կապված իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,- այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ #Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։
