Երեխաները չպետք է դառնան քաղաքական-մեդիա թիրախավորման գործիք. ԱՍՀՆ-ն՝ ԶԼՄ-ներից մեկով ներկայացված դեպքի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկով ներկայացված դեպքին:

«Երեխաները չեն կարող և չպետք է դառնան քաղաքական կամ մեդիա թիրախավորման գործիք։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին տեսախցիկի առաջ կանգնեցնելով՝ նրանց միջոցով համակարգային գնահատականներ ձևակերպելը դա անող լրատվամիջոցների մոտ լուրջ էթիկական հարցեր է առաջացնում։

Երեխայի լավագույն շահի սկզբունքը հստակ թելադրում է, որ ցանկացած հրապարակում կամ հանրային անդրադարձ պետք է առաջնահերթ դիտարկի երեխաների արժանապատվության, անվտանգության, նրանց հետագա թիրախավորումը բացառելու և հոգեբանական բարեկեցության ապահովման համատեքստում։

Խոցելի վիճակում գտնվող երեխաները չեն կարող և չպետք է օգտագործվեն այս կամ այն քստմնելի քաղաքական օրակարգեր առաջ տանելու կամ շենշող վերնագրեր ստանալու համար։

Երեխաների իրավունքների, նրանց լավագույն շահերի պաշտպանությունը պետք է լինի ոչ միայն պետական կառույցների, այլև ԶԼՄ-ների և կարծիք ձևավորող ցանկացած անհատի առաջնահերթությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա ինչպես բոլոր, այդ թվում՝ այս դեպքում, պետությունը իրեն հասանելի գործիքակազմի կիրառմամբ անում և անելու է ամեն ինչ, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքները և երեխաները դուրս գան այդ վիճակից»:

You may also like...