Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները՝ Իրանի օբյեկտներին hարվածելու համար. Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ թույլ տալով ամերիկյան զինվորականներին օգտագործել Միացյալ Թագավորության՝ Մերձավոր Արևելքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար:
«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը հրթիռները իրենց պահեստներում կամ արձակման կայանքներում ոչնչացնելն է:
ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործել բրիտանական բազաները այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար:
Մենք որոշում ենք կայացրել բավարարել այդ խնդրանքը, որպեսզի թույլ չտանք Իրանին հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանի ուղղությամբ»,- ասել է Սթարմերը տեսաուղերձում:
Նա նաև հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ուկրաինացի մասնագետների ներգրավել իրանական Shahed-136 դրոնները որսալու համար, ապա հավելել, որ Լոնդոնը նախկինի պես չի մասնակցում Իրանին հասցվող հարվածներին:
