Մահացել է Ալի Խամենեիի այրին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի այրին՝ Մանսուրե Խոջաստեհ Բաղերզադեն մահացել է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ստացած վիրավորումից երկու օր անց:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Իրանական պետական ​​լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Խամենեիի դուստրը, թոռնուհին, հարսը և փեսան նույնպես զոհվել են հարվածի ժամանակ։

Իրանը մարտի 1-ին հաստատել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ—ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։

You may also like...