Կառավարությունը շարունակում է իր գործառույթները ողջ երկրում. Փեզեշքիան
Իրանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ երկրում՝ չնայած է՛լ ավելի սրվող պատերազմին:
X-ում գրառման մեջ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ՝ իշխանությունները սերտ կապի մեջ են մարզային ղեկավարության հետ և նրանց հետ համակարգում են իրենց գործողություննեը:
«Մենք անմիջական կապի մեջ ենք նահանգապետերի հետ։ Իրավիճակը բացառիկ է, բայց երկրի գործունեությունը կանգ չի առել», — գրել է նա, — «Մշտական գործողությունները շարունակվում են ամբողջ երկրում»։
