Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրաքի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

You may also like...