Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։

107 պատգամավորից փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել. Օհանյանն ընտրվել է կողմ 64 և 0 դեմ ձայներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Նա նաև հավելել էր, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

You may also like...