Իրանում Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի մարտի 4-ի երեկոյան

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի մարտի 4-ին և կտևի երեք օր:

Այդ մասին հայտնել է իսլամական քարոզչության համակարգող խորհրդի ղեկավար Մոհամմադ Հոսեյն Մուսապուրը։

«Այսօր երեկոյան աղոթքի սրահում երեք օր շարունակ շուրջօրյա տեղի կունենան հրաժեշտի արարողությունները»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։

Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության առաջին օրը, նրա նստավայրին հասցված հարվածի հետևանքով:

You may also like...