Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։
Ընդգծվել է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատուշուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը․ դիտարկվել է «Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։
ՀԲ կողմից ներկայացվել է ծրագրով նախատեսվող գործողությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը ՀՀ ոլորտային առաջնահերթություններին։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աշխատատեղերի ստեղծման օրակարգի առաջմղման հարցում։

