Հայաստանը և Գերմանիան քննարկում են «Միջին միջանցքի» շրջանակում համագործակցության հնարավորությունները

Տեղի է ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը ԳԴՀ Տրանսպորտի նախարարության Միջազգային համագործակցության հարցերով նախարարական տնօրեն Մարինա Կյոստերի հետ։

Ինչպես հայտնել են դեսպանությունից, քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, Հայաստանի հետաքրքրությունները տրանսպորտի, էներգետիկայի, նորարարության և կայուն զարգացման ոլորտներում:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակները, որոնք կենտրոնացած են տարածաշրջանային կապերի, ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական ինտեգրման վրա:

Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծին, որպես կարևոր քայլ դեպի կայուն և ինտեգրված տնտեսական միջավայրի ձևավորում։

Զրուցակիցներն անդրադարձել են Միջին միջանցքի գործարկմանը և քննարկել այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։

You may also like...