Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար. Ռուբինյանը` ընդդիմադիր պատգամավորներին

Իրանը հարգում է հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում է երկրի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը՝ հայտարարել են Իրանի զինված ուժերից:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ խոցվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը երկրի սահմաններին էր մոտենում Իրաքի և Սիրիայի տարածքով:

Անկարայից նախազգուշացրել են՝ իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության:

Միջադեպից հետո Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:

Հաքան Ֆիդանն Աբբաս Արաչիին հորդորել է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը: Իրանի դեսպանն էլ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

You may also like...