Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել. Ալիևը նման որակում է տվել ու ԱԽ նիստ հրավիրել

«Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մարտի 5-ին նրա նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրետակոծության թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։

Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդակոծության:

Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։

Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք էր ընկել:

Երկրի ԱԳՆ-ն հաստատել էր միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 4 տուժած:

Նշվում է, որ հարձակումը եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքով։  Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  հայտարարել է, որ իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:

You may also like...