Զերծ մնալ նամակագրության մեջ մտնելուց․ ՔՊԿ դոմեյնին նման դոմեյնով էլ.փոստ են բացել, նամակներ են ուղարկվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեղեկացնում է քաղաքացիներին, մեդիայի և ՀԿ ներկայացուցիչներին, որ վերջին օրերին դեռևս անհայտ խաբեբաներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին շատ նման civilcontact.am (իրականը՝ civilcontRact.am) դոմեյնով էլ.փոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց։

«Վերջնանպատակը, որքան հասկանում ենք՝ տվյալների ֆիշինգն է։

Թե՛ դոմեյնը, թե՛ էլ.փոստը և թե՛ նամակների բովանդությունը որևէ կապ չունեն «Քաղաքացիական պայմանագրի» և Մարիա Կարապետյանի հետ։ Ավելին՝ Մարիա Կարապետյանը Կուսակցությունում չի զբաղեցնում այն պաշտոնը որը նշված է էլ.փոստում։

Խնդրում եմ՝ զերծ մնալ այս նամակագրության մեջ մտնելուց և նման նամակ ստանալու պարագայում տեղեկացնել Կուսակցությանը»,- հայտնում է Ալեքսանյանը։

647068593_1348787470618648_7003346571212626220_n.jpg (171 KB)

You may also like...