Որ քաղաքական ուժը որքան ձայն կարող է ստանալ. Սիմոնյանը IRI ընկերության վերջին հարցումներով է կիսվել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։
«Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»,-գրել է նա։
Ըստ IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումների՝ ՔՊ-ն կհավաքի 29%, «Ուժեղ Հայաստան»-ը՝11%, «Հայաստան» դաշինքը՝-4%։


