Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։
Այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։
Նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
