Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ չնայած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությանը, որ Թեհրանը կդադարեցնի տարածաշրջանի երկրներին հարվածները այդ երկրների տարածքից Իսլամական Հանրապետության դեմ հարվածները դադարեցնելու դեպքում, Իրանը վերսկսել է գործողությունները Պարսից ծոցի երկրների նկատմամբ:

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի հարվածի պահը: Տեղի ունեցածի ֆոնին չվերթների մի մասը հետաձգվել կամ չեղարկվել է։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ անցած գիշեր ավելի քան 80 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում կառավարական շենքերի և այլ օբյեկտների ուղղությամբ:

Թիրախների թվում են Իմամ Հուսեյնի անվան համալսարանը, որտեղ պատրաստում են ԻՀՊԿ սպաներին, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումը, բունկերները և ստորգետնյա ենթակառուցվածքը` բալիստիկ հրթիռների պահպանման համար:

You may also like...